2020թ.-ի պատերազմական գործողություններով և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ պայմանավորված՝ երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքնության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։ Նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել բժշկասոցիալական փերձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտում նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով։
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները