Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2020 թվականի դեկտեմբեր ամսում ընդունված որոշումների մասին

  • 2020 թվականի օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման` փոքր էլեկտրաշարժիչ 10 մմ (որոշում N 80-Ա առ 18 դեկտեմբերի 2020 թվական).
  • 2020 թվականի օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մհեր Վալերիի Վանյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` բժշկական ապրանքներ (որոշում N 81-Ա առ 18 դեկտեմբերի 2020 թվական).
  • 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և այլ բժշկական ապրանքներ (որոշում N 82-Ա առ 18 դեկտեմբերի 2020 թվական):
ԿԻՍՎԵԼ