Ընդլայնված խորհրդակցություն նախագահի մոտ. առաջարկվել է շարունակել 68 000-ական դրամի աջակցության տրամադրումը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր՝ հունվարի 7-ին, ներկա է գտնվել նախագահ Արայիկ Հարությունյանի անցկացրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ բնակչության սոցիալական և բնակարանային խնդիրների կարգավորման վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ:

Առաջարկվել է վերապահումներ սահմանել միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների եւ բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, սակայն վերջիններս շարունակում են մնալ Հայաստանում։

Այս ծրագիրը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Բնակարանային ապահովման խնդրի առնչությամբ, որպես առաջնահերթություն, ամրագրվել է շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, որից հետո բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով՝ այն այնուհետև

քաղաքացիներին բաժանելու նպատակով։

Պետական, բարեգործական եւ աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաեւ կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք ապահովված կլինեն կենսական նշանակության բոլոր պայմաններով:

ԿԻՍՎԵԼ