ՏԵՂԵԿԱՆՔ
Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2020 թվականի օգոստոս ամսում ընդունված որոշումների մասին
- 2020 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Ստարի Օսկոլ քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` շինանյութեր (որոշում N 64-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- 2020 թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` շինանյութեր և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 65-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- 2020 թվականի հունիսի 16-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների <<Christians In Need>> հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 66-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- 2020 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում N 67-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- <<ԼՈՒՅՍ>> մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների երկրորդ փուլ>> ծրագրի մասին (որոշում N 68-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 69-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում պաշտպանիչ դիմակների ձեռքբերում>> ծրագրի մասին (որոշում N 70-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 71-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցման շինարարական աշխատանքների 2-րդ փուլ>> ծրագրի մասին (որոշում N 72-Ա առ 3 օգոստոսի 2020 թվական).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 146-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 73-Ա առ 27 օգոստոսի 2020 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ Սամվել Վերդյանի բազմազավակ ընտանիքի համար չորս սենյականոց բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 74-Ա առ 27 օգոստոսի 2020 թվական).
- Միշել Լուիս Էմիլ Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Ազատամարտիկների փողոցում գտնվող խաղահրապարակում գովազդային վահանակների տեղադրում>> ծրագրի մասին (որոշում N 75-Ա առ 27 օգոստոսի 2020 թվական).
- <<Արցախի ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հանդիսությունների տան վերանորոգում>> ծրագրի մասին (որոշում N 76-Ա առ 27 օգոստոսի 2020 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 77-Ա առ 27 օգոստոսի 2020 թվական):