Հանրապետության տոնի այս լուսավոր օրվա առիթով շնորհավորանքներս եմ հղում համայն հայությանը՝ Արցախում, Հայաստանում և աշխարհասփյուռ օտար ափերում

Սիրելի՛ հայրենակիցներ
Հանրապետության տոնի այս լուսավոր օրվա առիթով շնորհավորանքներս եմ հղում համայն հայությանը՝ Արցախում, Հայաստանում և աշխարհասփյուռ օտար ափերում:
Արցախի Հանրապետության կերտումն ազգային պահանջ էր, առարկություն չունեցող փաստի հաստատում, ինչի կյանքի կոչման ճանապարհին մեր վճարած գինն անչափ թանկ էր ու անդառնալի…Ուստի, քաջ գիտակցելով օրվա խորհրդի իմաստնությունը՝ մենք պարտավոր ենք անխոնջ ու ամենօրյա աշխատանքով շարունակել պետականության շարունակական կայացման, հզորացման և բարեկեցության ապահովման ուղին տանել ճիշտ հունով՝ այդպես երախտագետ լինելով Արցախի անկախ Հանրապետության կերտման առաջամարտիկներին, գործով ապավեն լինելով Արցախի ժողովրդին:
Անկախության տոնն անբացատրելի խորհուրդ և հպարտության զգացում ունի իր մեջ. թող այն միշտ լինի արցախցու վսեմ գոյության պանծալի առհավատչյան:
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը:
Փա՛ռք հայ ժողովրդի միասնական և կուռ ոգուն:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար՝ Միքայել Վիրաբյան

ԿԻՍՎԵԼ