ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանն ու Շուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Մանանա Գոգմաչաձեն, այցելել են Լիբանանից Արցախ տեղափոխված Թոնի Հաժժարի ընտանիքին:

Երիտասարդ ընտանիքին վարձակալական հիմունքներով պետությունը բնակարան է հատկացրել Շուշիում, իսկ աշխատանքի տեղավորման հարցերով գերատեսչությունն արդեն իսկ զբաղվում է: Մինչ այդ, սննդամթերքի տեսքով օժանդակություն են ցուցաբերել, մինչև ընտանիքը նոր վայրում կհարմարվի:

Լիբանանահայ ընտանիքը երախտագիտությամբ է ընդունել օգնությունը՝ նշելով, որ թեպետ դեռևս դրա կարիքը չունեն, այնուամենայնիվ, շատ հաճելի է պատկան մարմինների այդչափ ուշադիր վերաբերմունքն Արցախում վերաբնակեցման ցանկություն հայտնածների նկատմամբ:

ԿԻՍՎԵԼ