ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ՝ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի վերակազմավորմանը:

Անդրադառնալով քաղաքացիների փորձաքննություն և վերափորձաքննություն իրականացնելու աշխատանքներին՝ Միքայել Վիրաբյանն իր խոսքում կարևորել է հանձնաժողովի անդամների և  կենտրոնի աշխատակիցների կողմից յուրաքանչյուրի նկատմամբ անաչառ և անկողմնակալ մոտեցումը, հանձնարարել այդ ուղղությամբ աշխատանքները կազմակերպել՝ ելնելով միայն քաղաքացու շահերի պաշտպանման և իրավունքների գերակայության տեսանկյունից:

Նախարարն անդրադարձել է նաև վերակազմավորման ընթացքում քաղաքացիների փաստաթղթերի ներկայացմանը՝ շեշտելով, որ տվյալ պարագայում սահմանված ժամկետներում բժշկասոցիալական հանձնաժողով չներկայանալու (փաստաթղթեր չներկայացնելու) պատճառով չպետք է ոչ ոք տուժի, կպահպանվեն քաղաքացիների համար օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները:

ԿԻՍՎԵԼ