ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է ԱՀ նախագահի՝ սոցիալական հարցերով խորհրդական Ռուզաննա Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում սոցիալական ապահովությանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել այդ ծրագրերի հասցեականությունն ապահովելու մեխանիզմներին:

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ սերտ համագործակցության միջոցով նպաստել ոլորտում առկա խնդիրների շարունակական լուծմանն ու սոցիալական ապահովության առումով օրակարգային համարվող ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

ԿԻՍՎԵԼ