Հարգելի քաղաքացիներ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի վերակազմավորմամբ պայմանավորված՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիների փորձաքննություն և հաշմանդամների վերափորձաքննություն կիրականացվի բժշկասոցիալական հանձնաժողովի նոր կազմը հաստատվելուց հետո:
Ըստ այդմ՝ սահմանված ժամկետներում բժշկասոցիալական հանձնաժողով չներկայանալու (փաստաթղթեր չներկայացնելու) պատճառով քաղաքացիները չեն տուժի, կպահպանվեն քաղաքացիների համար օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները և արտոնությունները: