2020թ. 2-րդ եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 7991 փաստաթուղթ, որից 1241-ը պաշտոնական գրություն, 142-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 6-ը օրենսդրական ակտերի նախագծեր, 2290-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ և 4552 ելից փաստաթուղթ։
Երկրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 2290 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ պաշտոնական գրություններից և քաղաքացիներից ստացված գրավոր դիմումներից 620-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավերներ և այլն)։
Նշված դիմումների զգալի մասը՝ 1914-ը, կամ ամբողջ դիմումների 85.2%-ը վերաբերում էր քաղաքացիների տարբեր սոցիալական հարցերի լուծման համար ակընկալվող նյութական և ֆինանսական աջակցությանը: Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 44-ն էին, զբաղվածության մասին դիմումները՝ 27-ը, կենսաթոշակների վերահաշվարկմանը, վճարմանը, հարցումներին, ստաժի հաստատմանը վերաբերող դիմումները՝ 16-ը էին, սոցաջակցության հարցերով՝ դիմել են (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 13 քաղաքացի:
Պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ հարցերով դիմել են 14 քաղաքացի: Օրենսդրության պարզաբանմանը և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 21-ն էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները՝ 16-ը: Բարեգործական և այլ ծրագրերի մասին ստացվել է 36 գրություններ:
Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 194, պետնախարարի աշխատակազմ՝ 86:
2020թ 2-րդ կիսամյակում կորոնովիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով նախարարի մոտ ընդունելությունները դադարեցված է։