Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2020 թվականի հունիս ամսում ընդունված որոշումների մասին

  • 2020 թվականի ապրիլի 29-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման` պոլիուրեթանային թերթերի հավաքածու N 96 (որոշում N 57-Ա առ 23 հունիսի 2020 թվական).
  • Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի վարչական շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 58-Ա առ 23 հունիսի 2020 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի դպրոցի նորոգման, կցակառույց շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 59-Ա առ 23 հունիսի 2020 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի նոր հիվանդանոցի մասնաշենքի կառուցման և հին մասնաշենքի կապիտալ վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 60-Ա առ 23 հունիսի 2020 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 61-Ա առ 23 հունիսի 2020 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքի նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 62-Ա առ 23 հունիսի 2020 թվական).
  • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 63-Ա առ 23 հունիսի 2020 թվական):
ԿԻՍՎԵԼ