Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. նախագահ Հարությունյանը հանձնարարել է հիփոթեքային կարգում փոփոխություններ անել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին, հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի 1-ից:
Սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստում ներկայացրել է որոշման նախագծի առաջարկների հիմնական փաթեթը, որն ընդգրկում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում իրականացվելիք քաղաքականության սկբունքները:
ԿԻՍՎԵԼ