Որպես աշխատանք փնտրող՝ Արցախում հաշվառված է 1630 քաղաքացի. Սամվել Ավանեսյան

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, որպես աշխատանք փնտրող, Արցախում հաշվառված է 1630 քաղաքացի:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ նշված անձանցից 1537-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Նախարարի խոսքով՝ 2019 թ. գործազրկության խմբի ծրագրերի փաստացի ծախսը կազմել է 6 միլիոն 400 հազար դրամ: Հաշվետու տարում իրականացվել են հանդիպումներ 713 գործատուների հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել են 554 թափուր աշխատատեղեր: 2019 թ. աշխատանքի է տեղավորվել 128 անձ:
ԿԻՍՎԵԼ