ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը հանրապետությունում ապրող 63 տարին լրացած չաշխատող միայնակ շուրջ 440 քաղաքացիներին տրամադրում է աջակցություն՝ մեկ ամսվա պարենամթերքի և հիգիենիկ պարագաների ձևով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս ասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի ղեկավար Գևորգ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արկղում կա 11 անվանատեսակ ապրանք:
«Արկղերի փաթեթավորման աշխատանքները սկսվել են մարտի 30-ից, նախատեսվում է այսօր ավարտին հասցնել այդ գործընթացը: Ապրիլի մեկից մեկնարկել է աջակցության տրամադրումը: Շրջաններում ապրող միայնակ քաղաքացիներն իրենց հասանելիքը կստանան նախարարության տարածքային գործակալության աշխատակիցների միջոցով»,- տեղեկացրել է Գ. Գրիգորյանը: