Երևանում կայացել է <<Ընտանիքների աղքատության փուլային հաղթահարում>> ծրագրի շրջանակներում եռօրյա դասընթացներ

Համաձայն <<Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, <<Իմ Քայլը>> բարեգործական հիմնադրամի և <<Վորլդ Վիժն Հայաստան>> երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև համագործակցության մասին>> փոխըմբռնման հուշագրի համապատասխան դրույթների, սույն թվականի փետրվարի 17-ից 19-ը նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության ներկայացուցիչը <<Ընտանիքների աղքատության փուլային հաղթահարում>> ծրագրի շրջանակներում մասնակցել է Երևանում կայացած սոցիալական աշխատողի վերապատրաստման  եռօրյա դասընթացներին:

ԿԻՍՎԵԼ