ՏԵՂԵԿԱՆՔ
Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբեր ամսում ընդունված որոշումների մասին
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի 50 տեղանոց մանկապարտեզի շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 132-Ա առ 3 դեկտեմբերի 2019 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի 30 տեղանոց մանկապարտեզի շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 133-Ա առ 3 դեկտեմբերի 2019 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դպրոցի վերակառուցման (1-ին փուլ) շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 134-Ա առ 3 դեկտեմբերի 2019 թվական).
- 2019 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայից <<Սատար Արցախին միություն>> հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` երաժշտական գործիքներ (որոշում N 135-Ա առ 3 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 136-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքում սպորտդահլիճի կառուցման տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 137-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի դպրոցին կից դասասենյակների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 138-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի վարչական շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 139-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարտակերտ համայնքի երաժշտական դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 140-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքի հանդիսությունների տան վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 141-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- Մարտակերտի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն համայնքի հանդիսությունների տան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 142-Ա առ 12 դեկտեմբերի 2019 թվական).
- 2019 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սասուն Հակոբյանի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` մանկական երկոտանի մանեկեն CHAMPION LITTLE (խրտվիլակ մարզումների համար) (որոշում N 143-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի մարտի 7-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 144-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի N 114-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 145-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի 2-րդ փուլի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 146-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 29-ի N 45-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 147-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական).
- 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` սարքեր, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 148-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի N 102-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 149-Ա առ 24 դեկտեմբերի 2019 թվական):