Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված «Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ապահովում և աչքի պրոթեզավորում ծրագրին» տրամադրել մոտ 56 միլիոն 100 հազար դրամ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ, 2019 թվականի համեմատ, ծախսերը մնացել են անփոփոխ:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաշմանդամներին տրամադրել 410 պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, որից 20 աչքի պրոթեզներ, 140 լսողական սարքեր, 50-ից ավելի տարբեր տեսակի թիկնասայլակներ, 200 ձեռնապայտի հենակներ, ինչպես նաև ձեռք բերել այլ պրոթեզաօրթեպեդիկ նյութեր»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» էլ կտրամադրվի 27 միլիոն դրամի չափով աջակցություն: 2019 թվականի համեմատ՝ ծախսերը կավելանան ավելի քան 2 միլիոն դրամով՝ պայմանավորված նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ: