Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բարելավմանն ուղղված որոշ աշխատանքների մասին

  • 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 8 692 հաշմանդամ, որից 380-ը մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ,
  • <<Ստեփանակերտի տուն-ինտերնատ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող 81 անձից 36-ը հաշմանդամ են, որոնք գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո՝ ստանալով բժշկական օգնություն և կենսաապահովման բոլոր անհրաժեշտ միջոցներ,
  • Նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում է 170 անձ, որոնցից 54-ը հաշմանդամ,
  • 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մեկ հաշմանդամի տրամադրվել է բնակելի տուն, իսկ յոթ հաշմանդամի համար կատարվել են վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսվում է մինչև տարեվերջ բնակարանով ապահովել նաև հինգ հաշմանդամների,
  • Հաշմանդամներին տրամադրվել են 31  թիկնասայլակ, 86 հենակ, 68 ձեռնափայտ, հինգ հաշմանդամի հատկացվել են կրծքագեղձի պրոթեզներ, 22 հաշմանդամի համար անվճար պատրաստվել են ոտքի և տարբեր տեսակի պրոթեզներ, վերանորոգվել՝ 39 պրոթեզ: Լսողության խնդիրներ ունեցող 18 անձանց՝ այդ թվում երեք հաշմանդամի, տրամադրվել են ժամանակակից թվային ծրագրավորվող լսողական սարքեր:
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվել են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, մասնավորապես՝ մեկ հաշմանդամի տրամադրվել է  ձայնաստեղծ սարք, երկու հաշմանդամի համար՝ իրականացվել ձեռքի պրոթեզավորում: Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է նաև 16 հաշմանդամի աչքի պրոթեզավորում:
  • Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 1143 հաշմանդամի համար կազմվել են վերականգնողական անհատական ծրագրեր,
  • Բժշկասոցիալական փորձաքննությունների արդյունքում 649 հաշմանդամի դեպքում խումբը մնացել է անփոփոխ, 32 հաշմանդամի դեպքում վերանայվել է հաշմանդամության խումբը, 79-ի մոտ արձանագրվել է առողջական վիճակի բարելավում:
  • <<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը հաստատելու մասին>> N 285-Ն որոշման շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել և ժամանակավոր աշխատանքի են տեղավորվել երեք  հաշմանդամ:
  • Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր են հատկացվել 424 անձանց, որոնցից 252-ը՝ հաշմանդամներ,
  • ՀՀ <<<<Արարատ>> մոր և մանկան առողջարան>> ՓԲԸ մասնագիտացված առողջարանում 2015 թվականից  իրականացվում է մանկական ուղեղային կաթվածով տառապող հաշմանդամ երեխաների բժշկական օգնության ծրագիր: 2019 թվականին նշված ծրագրից օգտվել են 18 հաշմանդամ երեխաներ,
  • Արցախի Հանրապետությունում բնակվող 133 սոցիալապես անապահով հաշմանդամի   ընտանիքի   տրամադրվել  է   լրացուցիչ  նյութական օգնություն՝ 5 235 000 (հինգ միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով,
  • Արցախի Հանրապետության զինվորական  հաշմանդամություն  ունեցող  1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին օգտագործված էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում 1 350 հաշմանդամներին և նրանց ընտանիքներին տրամադրվել  է   պետական   ֆինանսական   աջակցություն՝   94 012 190 (իննսունչորս միլիոն տասներկու հազար հարյուր իննսուն) ՀՀ դրամի չափով,
  • Հայրենական  մեծ պատերազմի հաշմանդամներին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 100 000 ՀՀ դրամ՝ նախկին 50 000 ՀՀ դրամի փոխարեն,
  • 2019 թվականի ուսումնական տարում 27 506 000 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր վեց հազար) ՀՀ դրամ գումարի չափով փոխհատուցվել են Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 118՝ զոհված զինծառայողների այրիների և երեխաների, Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների և մանկուց հաշմանդամ երեխաների ուսման վարձավճարները, որոնցից 6 442 500 (վեց միլիոն չորս հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ Արցախյան պատերազմի (զինվորական) 1-ին խմբի հաշմանդամների,  1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների և մանկուց հաշմանդամ երեխաների ուսման վարձավճարները,
  • <<Հանգանակ>> հասարակական կազմակերպությունը բժշկական օգնություն է տրամադրել  տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող 32 միայնակ հաշմանդամների,
  • 2019 թվականի հունիսին <<Սթարքի /Starkey/>> Լսողական հիմնադրամի կողմից, բարեգործական առաքելության շրջանակներում ինչպես լսողության, այնպես էլ այլ ախտաբանական վիճակի պատճառով  հաշմանդամ դարձած 146 քաղաքացիների տրամադրել են լսողական սարքեր:
ԿԻՍՎԵԼ