Նախարար Սամվել Ավանեսյանի ուղերձը ՀՀ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ

Շնորհավորում եմ Ձեզ սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրնիբուն իրականացնում եք դուք:

Ձեր աշխատանքի առանցքը եղել է ու կա հասարակության խոցելի խավերի իրավունքների պաշտպանությունն ու նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը, հատկապես այսօր, երբ սոցիալական աշխատողի դերը առավել կամ երբևէ կարևորվում է՝ նպատակ ունենալով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրների լուծման, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների ընդլայնումը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս տոնական օրվա կապակցությամբ և մաղթում անսպառ համբերություն, հավատ ու լավատեսություն Ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում:

ԿԻՍՎԵԼ