Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի ու Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների միջև կնքված համագործակցության մասին հուշագրի, սույն թվականի հոկտեմբերի 25-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության Աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Հ.Պետրոսյանը և նույն գործակալության առաջատար մասնագետ Ն.Գաբրիելյանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից համատեղ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին: