ԱՀ-ում ապրող տարեցների համար իրականացրել ենք սոցիալական մի շարք ծրագրեր. Մարթա Մենսոյան

«Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներս այստեղ ենք, որպեսզի տեսակցենք «Հանգանակ» հասարակական կազմակերպության տարեցներին, խոսենք աշխատակիցների հետ, քննարկենք հետագա անելիքները, ինչպես նաև շնորհավորենք ՀԿ-ի գործունեության 15-ամյակը:

ԱՀ-ում ապրող տարեցների համար իրականացրել ենք սոցիալական մի շարք ծրագրեր. Մարթա Մենսոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  հետ    հանդիպումից  հետո  այս  մասին    «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանը:
Նրա խոսքով՝   15  տարիների  ընթացքում    իրենք   հիմնականում  իրականացրել  են   սոցիալական   մի  շարք  ծրագրեր. տարեցներին  տրամադրել  են  դեղամիջոցներ, ապահովել  պարենամթերքով,  ինչպես  նաև    փոխհատուցել   ջեռուցման   գումարը:
Մ. Մենսոյանը  նշել է, որ  իրենք   ցանկություն  ունեն  Ասկերանում   բացելու      «Հանգանակ» հասարակական կազմակերպության  մասնաճյուղ.  հարցը քննարկման  փուլում  է:
ԿԻՍՎԵԼ