Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ քննարկվել են Արցախում մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման հետ առնչվող հարցեր:
Նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ այն համարելով օգտակար տարբեր նախագծերի հաջող իրականացման համար: