Ստեփանակերտում նշվել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության գործունեության 15-ամյակը

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանը սույն թվականի հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Հանգանակ» ՀԿ կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառմանը:

Իր ելույթում Ռ.Սարգսյանը բարձր է գնահատել «Հանգանակ» ՀԿ և նախարարության միջև համագործակցությունը՝ տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցների խնամքը կազմակերպելու, նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու գործում:

Միջոցառման ավարտին նախարարի տեղակալը  շնորհակալագրեր է փոխանցել «Հանգանակ» հասարակական կազմակերպությանը և հովանավորներին:

 

 

 

ԿԻՍՎԵԼ