Հաշվի օպերատոր

Հաշվի օպերատորը <<Կուտակային կենսաթոշակների>> մասին Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մասուցվող ծառայությունները, այդ թվում՝

1) կենսաթոշակային հաշվի բացումը.

2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխության կատարումը.

3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը և (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը և մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը.

4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը և փոխանցումը մասնակցին:

Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության և այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:

ԿԻՍՎԵԼ