Հարգելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 29-ին և 30-ին «Սթարքի/Starkey» Լսողական hիմնադրամի կողմից բարեգործական առաքելություն շրջանակներում Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան մարզադաշտում լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին կտրամադրվեն լսողական սարքեր: Ծրագրին կարող են մասնակցել տարիքային բոլոր խմբերում ընդգրկված անձինք՝ անկախ սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև նախարարության կողմից լսողական սարքեր ստացած քաղաքացիները:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝
Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 94-27-83, 94-08-95
Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 67-73-20
Մարտակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 42-13-38
Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 82-19-57
Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 55-14-36
Շուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 73-11-76
Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն – /047/ 75-23-97