Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Արցախում ծնունդների թիվը կազմել է 980, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1126-ի փոխարեն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցմանև նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը:
Նա տեղեկացրել է, որ ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում՝ 415, նախորդ տարվա 477-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտակերտում՝ 149, 2018 թվականի նույն ժամանակահատվածի՝ 153-ի դիմաց:
«Աղջիկների ամենատարածված անուններն են՝ Աննա, Սոֆիա, Մարիա, իսկ տղաներինը՝ Դավիթ, Տիգրան և Մարկ»,- ավելացրել է Լ. Միրզոյանը: