Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 96 ամուսնալուծության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 102-ի փոխարեն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցմանև նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 327 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 338-ի փոխարեն:
«Ամենաշատ ամուսնությունները գրանցվել է Ստեփանակերտում՝ 138, նախորդ տարվա 132-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտունիում՝ 44, նախորդ տարվա 41-ի փոխարեն»,-տեղեկացրել է Լ. Միրզոյանը: