2019թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ

2019թ. 2-րդ եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 4897 փաստաթուղթ, որից 1273-ը պաշտոնական գրություն, 96-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 30-ը օրենսդրական ակտերի նախագծեր, 1512-ը՝  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին  փաստաթղթաշրջանառության՝ 113 փաստաթուղթ և 1999 ելից փաստաթուղթ։

Երկրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 1512 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ 2785 պաշտոնական գրություններից և քաղաքացիներից ստացված գրավոր դիմումներից 841-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավերներ և այլն)։

Նշված դիմումների զգալի մասը՝ 1370-ը, կամ ամբողջ դիմումների 90,6%-ը վերաբերում էր քաղաքացիների տարբեր սոցիալական հարցերի լուծման համար ակընկալվող նյութական և ֆինանսական աջակցությանը: Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 173-ն էին, զբաղվածության մասին դիմումները՝ 36-ը, կենսաթոշակների վերահաշվարկմանը, վճարմանը, հարցումներին, ստաժի հաստատմանը վերաբերող դիմումները՝ 869-ը էին, սոցաջակցության հարցերով՝ դիմել են (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և սոցաջակցությանը վերաբերող այլ հարցեր) 107 քաղաքացի:

Պետական նպաստների, ավանդների, ամուսնության և երեխաների ծննդյան նպաստի նշանակման, ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող տարաբնույթ հարցերով դիմել են 56 քաղաքացի: Օրենսդրության պարզաբանմանը  և իրավական այլ հարցերին վերաբերող դիմումները՝ 44-ն էին, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները՝ 23-ը: Բարեգործական  և այլ ծրագրերի մասին ստացվել է 12, ՊՈԱԿ-ներից՝ 24, իսկ այլ հարցերով՝ 171 գրություններ:

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 516, պետնախարարի աշխատակազմ՝ 152, Ազգային Ժողով՝ 10 քաղաքացիներ:

2019թ. 2-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 12 ընդունելություն, որին մասնակցել են 146 քաղաքացիներ:

ԿԻՍՎԵԼ