Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

ՏԵՂԵԿԱՆՔ

Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի հունիս ամսում ընդունված որոշումների մասին

  • 2019 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` շինանյութեր (որոշում N 52-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման` գրքեր (որոշում N 53-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքի բաշխման` դեղորայք (որոշում N 54-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` բժշկական պարագաներ (որոշում N 55-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` բասկետբոլային կարճատաբատ և մայկա (որոշում N 56-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի մայիսի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից <<MEBS GLOBAL REACH>> կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` բժշկական պարագաներ և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 57-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • <<ԱՐՑԱԽՖՈՆԴ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում Խաղադաշտի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 58-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 16-ի N 40-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 59-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • Միշել Լուիս Էմիլ Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 60-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • Միշել Լուիս Էմիլ Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի երաժշտական դպրոցի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 61-Ա առ 3 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի ապրիլի 9-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` նկար և գրքեր (որոշում N 62-Ա առ 20 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի ապրիլի 13-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` շինանյութեր և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 63-Ա առ 20 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` ննջապարկ Ազիմուտ և գրքեր (որոշում N 64-Ա առ 20 հունիսի 2019թ.).
  • 2019 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքի բաշխման` դեղորայք (որոշում N 65-Ա առ 20 հունիսի 2019թ.).
  • Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի և գյուղի 87 բնակելի տների գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում>> ծրագրի մասին (որոշում N 66-Ա առ 20 հունիսի 2019թ.).
  • Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի և գյուղի 87 բնակելի տների գազաֆիկացման շինմոնտաժային աշխատանքների իրականացում>> ծրագրի մասին (որոշում N 67-Ա առ 20 հունիսի 2019թ.).
  • Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Ղազանչեցոց 80 հասցեում գտնվող շենքի վերակառուցման և կցակառույցի իրականացման աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 68-Ա առ 28 հունիսի 2019թ.):

 

ԿԻՍՎԵԼ