ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին:  Օրվա նպատակն է տարբեր երկրների հասարակությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:

Ընտանիքը, որի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում ժողովրդի բարեկեցությունը, նաև մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է: Բոլոր ժամանակներում էլ պետության զարգացումը գնահատել են հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանով ու վերջինիս հանդեպ պետության վերաբերմունքով: Պատահական չէ, որ ընտանիքի բարեհաջողությունը շատ հաճախ օգտագործվում է որպես երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ:

Արցախի Հանրապետությունում ավանդապաշտ, առողջ և ամուր ընտանիքների ստեղծմանն ու ժողովրդագրական իրավիճակի հետագա բարելավմանն են նպատակաուղղված  մի շարք ծրագրեր:

Ընտանիքի հանդեպ սերը, հավատարմությունն ու նվիրումն են, որ նպաստում են ժամանակակից պայմաններում սոցիալական արդյունավետ քաղաքականության իրականացմանը:

Հատկապես կարևորում եմ երիտասարդ, բազմազավակ և բազմանդամ ընտանիքների դերը մեր հասարակության կյանքում: Այդ ընտանիքները օրինակելի դաստիարակության, համերաշխության, խոչընդոտներին դիմակայելու լավագույն օրինակներ են, որոնց նկատմամբ մեր աջակցությունը պետք է լինի մշտական:

Օրվա առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր ընտանիքներին, մաղթում ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և խաղաղություն:

ԿԻՍՎԵԼ