Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները:
Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել
ընդօրինակման առարկա: Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք՝ հանու՛ն մեր ընտանիքների բարօրության և հանու՛ն մեր երկրի անվտանգ ապագայի:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Նախարար Ս.Ավանեսյանի շնորհավորական ուղերձը Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ