Քննարկումներ ԱՀ աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի 2017 թվականի մայիսի 29-ի նիստում հաստատված Արցախի Հանրապետության սահմանադրության՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքի ցանկով նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսի 1-ը  մշակել ԱՀ աշխատանքային օրենսգիրքը: Նշված աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 18-ին կազմակերպվել են քննարկումներ տարբեր շահագրգիռ մարմինների, արհեստակցական միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և աշխատանքի ոլորտում միջազգային փորձը՝  մասնակիցներին ներկայացվել են այն հիմնական ուղղությունները, որոնցում նախատեսվում են կատարել փոփոխություններ կամ ներդնել  նոր մոտեցումներ:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում և մասնակիցներին առաջարկվել մեկշաբաթյա ժամկետում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ օրինագծում նախատեսելու նպատակով:

 

ԿԻՍՎԵԼ