ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի փետրվար ամսում ընդունված որոշումների մասին
- 2018 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ շինանյութեր և սարքեր (որոշում N 1-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Օքսաննա Մկրտչյանի կողմից ECU WORLDWIDE կազմակերպութան միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման՝ Caterpillar 420 D 4х4 մակնիշի էքսկավատոր (որոշում N 2-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Նաիրա Ճորոխյանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների EMPIRE UNITED LINES կազմակերպութան միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ գյուղատնտեսական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 3-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման՝ դեղորայք, բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 4-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ի N 45-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 5-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 6-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի մայիսի 08-ի թիվ 23-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 7-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 28-ի N 31-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 8-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 126-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 9-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ի N 44-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 10-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 11-ի N 47-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 11-Ա առ 13 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 12-Ա առ 20 փետրվարի 2019թ.).
- Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 13-Ա առ 20 փետրվարի 2019թ.):