Շարունակվում է երկկողմանի ծնողազուրկ անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը

2018թ. դեկտեմբերի 28-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի,  ինչպես նաև բնակարանային հարցերի վարչությունների ներկայացուցիչները այցելել են երկկողմանի ծնողազուրկ անձանց  տրամադրվող  բնակարանները և տեղում ծանոթացել բնակարանների կահավորման ընթացիկ աշխատանքներին:

Շահառուներից  6-ին  բնակարաններ հատկացվել են Ստեփանակերտ քաղաքում, 2 շահառուների  բնակարան է տրամադրվել  ք.Շուշիում և 1 շահառուի՝  ք.Մարտակերտում:
Բնակարանների կահավորումն իրականացվել  է ԱՀ պետբյուջեի միջոցների հաշվին`  2.5 մլն   դրամի  սահմաններում, իսկ 2019թ. հունվարի 1-ից այդ գումարը ավելացվել և սահմանվել է 3.0 մլն դրամ: Ծրագիրը կկրի շարունակական բնույթ:

ԿԻՍՎԵԼ