ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս. Ավանեսյանի ուղերձը հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

Սիրելի բարեկամներ, 1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար:

Այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հիմնախնդիրները լուծելու համար:

Սահմանափակ կարողություններով անձինք մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տարաբնույթ ծրագրերի շրջանակներում հետևողականորեն անդրադառնում է սահմանափակ կարողություններով անձանց խնդիրներին:

Մենք, որպես հաղթանակած ժողովուրդ, դատապարտված ենք ապրելու և արարելու այս սուրբ հողում: Այն, ինչ նվաճել ու ձեռք ենք բերել, հիրավի հպարտության զգացումով է լցնում մեր սրտերը, միաժամանակ պարտավորեցնում` միշտ հիշելու հայրենիքի նվիրյալներին: Եվ այսօր, հաշմանդամների միջազգային օրը, մենք արժանին ենք հատուցում արցախյան պատերազմի հաշմանդամներին, նրանց, ովքեր հաճախ բաց աչքերով են նայել մահին ու հաղթել: Հերոսանալով` նրանք հաղթել են` ազատությունը վայելելու, իրենց օջախներին տեր կանգնելու, լիակատար հավասարության պայմաններում ապրելու  համար:

Սիրելի հայրենակիցներ մաղթում եմ Ձեզ ոգու արիություն, առողջություն և արժանապատիվ կյանք բոլորիս պաշտպանած հայրենիքում:

Եղեք առողջ և Ձեր ոգով մեզ միշտ սատար:

 

ԿԻՍՎԵԼ