ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղերձը ՀՀ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի  գործընկերներ.
Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս  մասնագիտական տոնի` սոցիալական աշխատողի օրվա առիթով:
Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես  սոցիալական աշխատողի մասնագիտական օր, ինչն իսկապես լավ առիթ է անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում:

Սոցիալական  աշխատողի անխոնջ աշխատանքը հնարավորություն է տալիս համալիր կերպով գնահատել հասարակության յուրաքանչյուր անդամի կարիքները, խոցելիությունը և իրականացնել  նպատակային ու հասցեական օժանդակություն:

Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ Դուք կշարունակեք իրականացնել Ձեր առաքելությունը։

Հարգելի սոցիալական աշխատողներ, ցանկանում եմ, որ երբևէ չկորցնեք հավատը Ձեր աշխատանքի կարևորության  նկատմամբ, միշտ լինեք դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների, մարդկանց կողքին՝ նրանց մեջ հույս ու վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ  Ձեզ և Ձեր ընտանիքներին:

ԿԻՍՎԵԼ