2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ

2018թ. 3-րդ եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 2653 փաստաթուղթ, որից 418 պաշտոնական գրություն, 48 ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 2086-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին  փաստաթղթաշրջանառության՝ 101 փաստաթուղթ։

Երրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 2086 գրավոր դիմումներ։ Նշված գրավոր դիմումներից 91-ը պատասխան չակընկալող դիմումներն են (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 2547 փաստաթուղթ՝ որից 15-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 2532-ը պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների պատասխաններ։

2018թ. 3-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 14 ընդունելություն, որին մասնակցել են 164 քաղաքացիներ, 164 քաղաքացիներն էլ գրավոր դիմել են նախարարին։

Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Երրորդ եռամսյակում նյութական և ֆինանսական օգնության մասին դիմումների թիվը կազմել է 1425, կամ ամբողջ դիմումների 68.3%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումները 254-էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 123-ը, կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման կարգին վերաբերող դիմումները՝ 26, սոցաջակցության հարցերով՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 76, պետական նպաստների, ավանդների, երեխաների ծննդյան նպաստի  նշանակման ու ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող դիմումները՝ 30, օրենսդրության պարզաբանմանը վերաբերող հարցերով դիմումները՝ 12, բարեգործական և այլ ծրագրերի մասով՝ 40, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները կազմել են 85, իսկ տարաբնույթ հարցերով՝ 15:

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 447, պետնախարարի աշխատակազմ՝ 152, Ազգային Ժողով՝ 2, վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարան՝ 66 քաղաքացի, ուժային կառույցներից ստացված դիմումների քանակը կազմել է 54, հանրային խորհրդից ստացվել է 51 և այլ մարմիններից 141 դիմումներ ու պաշտոնական գրություններ։

1173 քաղաքացիներ անմիջապես դիմել են նախարարին։

ԿԻՍՎԵԼ