Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի ավագ սերնդի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:

Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ, և այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետև որքան հասարակությունը հարգանքով է վերաբերվում տարեցներին, այնքան նա զարգացած է ու առաջադեմ:

Սիրելի տարեցներ, դուք Ձեր աշխատանքային ու հասարակական գործունեությամբ, արժեքավոր խորհուրդներով ու կենսափորձով, մեր պետականության կառուցման այսօրվա ակտիվ մասնակիցներն եք: Պետությունն այսօր իր հնարավորությունների սահմաններում ձգտում է առավելագույնն անել տարեցների համար հնարավորինս արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար: Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան, և համատեղ ջանքերով պարտավոր ենք ամեն ինչ անել Ձեր կյանքի որակը բարելավելու համար: Ընդունեք մեր երախտիքի և հարգանքի խոսքերը  իմաստնության, հոգեկան կորովի, համբերության ու հասարակական բարձր գիտակցության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ առողջություն, երկար կյանք, լավատեսություն և արժանապատիվ ծերություն:

ԿԻՍՎԵԼ