2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ

2018թ. 1-ին եռամսակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 2031 փաստաթուղթ, որից 319 պաշտոնական գրություն, 20 օրենսդրական ակտի նախագիծ, 1624-ը քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմում, 68 ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթուղթ։

Հաշվետու ժամանակահատվածում նախարարություն է այցելել 96 քաղաքացի, որից 15-ը ներկայացրել է բանավոր դիմում, 86-ը գրավոր դիմում։

Առաջին եռամսյակում նախարարությունում գրանցվել է 1624 դիմում, որից 1609-ը գրավոր է, 15-ը բանավոր։ Նշված գրավոր դիմումներից 49-ը պատասխան չակընկալող դիմումներն են (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն) իսկ 4 դիմում դեռևս գտնվում է ընթացքի մեջ։

Ընդհանուր առմամբ ԱՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 1608 փաստաթուղթ՝ որից 20-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 1539-ը, պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձնանցից ստացված դիմումների պատասխաններ։

2018թ. 1-ին եռամսյակում նախարարի մոտ կայացել է 11 ընդունելություն, որին մասնակցել են 96 քաղաքացիներ։

Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Առաջին եռամսյակում այդ դիմումների թիվը կազմել է 1176, կամ ամբողջ դիմումների 57.9%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումները 98-էին, զբաղվածությանը վերաբերողը՝ 20, կենսաթոշակների վերահաշվարկման մասին 17, սոցաջակցությանը վերաբերող դիմումները (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 88, պետական նպաստների, ավանդների նշանակման մասով 82, օրենսդրական հարցերի պարզաբանմանը վերաբերող 19, ՊՈԱԿ-ների աշխատանքին վերաբերող 26, բարեգործական և այլ ծրագրերի մասին՝ 26, տարաբնույթ հարցերով՝ 364 գրություններ ու դիմումներ։

 

ԿԻՍՎԵԼ