- ԼՂՀ կառավարության 11.10.2005թ. “Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին” թիվ 402 որոշման մեջ առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով.
ա. Առաջարկվում է սահմանել կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքների ձևեր, համաձայն որոնց ուժային մարմիններն, ամրագրված պարբերականությամբ, պետք է տեղեկություններ փոխանցեն կենսաթոշակային ապահովության ոլորտում ԼՂՀ կառավարության լիազոր մարմնին (ԼՂՀ սոցապահովության նախարարությանը)` կենսաթոշակառուների կենտրոնացված լիարժեք տեղեկատվական բազա ստեղծելու, վիճակագրական ընդհանուր տվյալներին և օպերատիվ փոփոխություններին տեղյակ լինելու և օրենսդրության հետագա կատարելագործմանն ուղղված առաջարկություններ մշակելու համար:
բ. Առաջարկվում է կենսաթոշակի համար դիմելու իրավունք տվող տարիքը 16-ից սահմանել 14, ինչը բխում է ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից:
գ. Առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնք բխում են “Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին”, “Պետական կենսաթոշակների մասին” և “Սոցիալական ապահովության քարտերի մասին” ԼՂՀ օրենքներում կատարված փոփոխություններից:
2.ԼՂՀ կառավարության 16.03.2004թ. “ԼՂՀ-ում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին” թիվ 85 որոշման մեջ առաջարկվող լրացումները պայմանավորված են “Սոցիալական ապահովության քարտերի մասին” ԼՂՀ օրենքում կատարված լրացումներով ու փոփոխություններով, համաձայն որոնց` սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք, ինչը կիրառվում է օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելիս` սոցիալական քարտի փոխարեն:
Ներկայացված նախագծով սահմանվում են սոցիալական քարտից հրաժարվող անձին սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տրամադրման կարգը, տեղեկանքի և տեղեկանք ստանալու համար քաղաքացու կողմից ներկայացվող դիմումի ձևերը:
- ԼՂՀ կառավարության 25.12.2007թ. “Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ սահմանելու մասին”թիվ 722 որոշման մեջ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար չաշխատող կանանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը` միևնույն ժամանակ սոցիալական քարտից հրաժարվող անձանց հնարավորություն ընձեռելով նպաստ ստանալ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքով, ինչը բխում է “Սոցիալական ապահովության քարտերի մասին՚ ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունների պահանջներից:
Նախագծով հստակեցվում են նաև վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող կնոջը նպաստ հատկացնելու պայմանները, որոնք նույնացվում են “Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին” ԼՂՀ օրենքով սահմանված պայմաններին:
4.”ԼՂՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ԼՂՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է “Սոցիալական ապահովության քարտերի մասին” ԼՂՀ օրենքում կատարված և ԼՂՀ կառավարության 16.03.2004թ. “ԼՂՀ-ում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին” թիվ 85 որոշման մեջ կատարվող փոփոխություններով ու լրացումներով:
Ներկայացված նախագծի ընդունմամբ կկարգավորվեն սոցիալական քարտից հրաժարվող անձին տրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի կիրառման հետ կապված իրավահարաբերությունները` կենսաթոշակ, նպաստ և այլ հատուցումներ նշանակելիս ու վճարելիս, զբաղվածության պետական մարմիններում և պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության անհատական (անձնավորված) հաշվառման համակարգում հաշվառվելիս և այլն:
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել ԼՂՀ կառավարության թվով 12 որոշումներում: