2009 թվականի սեպտեմբերի 18-ին կայացել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանի նախագահությամբ…:
Օրակարգի հարցերը հետևյալն էին.
– 2 զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակելի տների կառուցում և 5 ընտանիքների համար` վերանորոգում,
– Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամի ընտանիքի տան վերանորոգում,
– Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում 2 փախստական ընտանիքներին տան տրամադրում,
– Շուշի քաղաքում հայրենական մեծ պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամի ընտանիքին տան տրամադրում,
– Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում սիրիահայ վերաբնակիչ ընտանիքի համար բնակելի տան գնում,
– 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող թվով 25 ընտանիքների համար բնակելի տների կառուցում ԼՂՀ-ի տարբեր շրջաններում:
Օրակարգի բոլոր հարցերը հավանության են արժանացել պետական հանձնաժողովի բոլոր մասնակիցների կողմից:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստ