Հոկտեմբերի մեկը տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի մեկը տարեցների միջազգային օրն է

Հարգելի հայրենակիցներ, վետերաններ, տատիկներ ու պապիկներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս հիասքանչ  տոն օրվա կապակցությամբ: Ուրախ եմ, որ հոկտեմբերի 1-ը միջազգայնորեն նշվող օր է: Վստահորեն այն պետք է անվանել նաև իմաստնության ու բարության օր, քանի որ բոլոր ժամանակներում ալեհեր մարդը, ծերունին խորհրդանշում էր  իմաստնություն ու բարություն:
Այսօր դուք ձեզնով խորհրդանշում եք ժամանակների և սերունդների կենդանի կապը: Ձեր կողմից ամբարած գիտելիքներն ու փորձը հատկապես կարևոր են արդի ժամանակներում, երբ երիտասարդների նախաձեռնողականության հետ միասին, անհրաժեշտ է լինում նաև ավագների կենսական իմաստնությունը: Այսօրվա սերունդների սուրբ պարտքն է հոգատարություն դրսևորել Ձեր նկատմամբ, քանի որ Դուք   ավանդույթների պահապանն եք, հայրենասիրության, հավատարմության, մեծ համբերատարության ու լավատեսության օրինակ տվողը:
Այս օրը ոչ թե հիշեցում է ավագ սերնդին իրենց տարիքի մասին, այլ մի գեղեցիկ հնարավորություն  գոհունակության ջերմ բառեր արտահայտելու Ձեզ` մեր հայրերին ու մայրերին, վետերաններին, թոշակառուներին, պարզապես ալեհեր մարդկանց` մեր հանրապետության զարգացման գործում ունեցած ձեր ավանդի, բարեխիղճ աշխատանքի և վերջապես ձեր փորձի համար:
Դուք – մեր կենդանի պատմությունն եք, որոնցով մենք հպարտանում ենք, բարձր բարոյականության, հոգևոր մշակույթի, լավատեսության վառ օրինակ:
Ինչքան կարևոր է չթողնել ծերերին  միայնակ իրենց խնդիրների հետ, կարողանալ իրական օգնություն ցույց տալ, բարի խոսք ասել: Լինում են դեպքեր, երբ հասարակ մարդկային ուշադրությունը կարող է հրաշքներ կերտել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ի դեմս սոցիալական ապահովության նախարարության, կարևոր խնդիր է համարում թոշակառուների արժանավայել կենսամակարդակի ապահովումը, ծեր մարդկանց առողջության ամրապնդումը, սոցիալական կառույցների նյութատեխնիկական բազայի զարգացումը: Պետական և մասնավոր հատվածը, հասարակական և բարեգործական կազմակերպությունները իրենց ջանքերն են միահյուսում այդ ամենը իրականություն դարձնելու համար:

Հարգելի հայրենակիցներ.
Ընդունեք երախտագիտության խոսքերս ձեր աշխատանքի և համբերատարության,  հայրենիքին հավատարիմ լինելու համար: Եվ թող մեր հոգատար վերաբերմունքը ծեր մարդկանց նկատմամբ ոչ թե մեկ հանդիսավոր տոն օրվա  գործ, այլ  յուրաքանչյուրիս համար առoրեական պարտականություն լինի:
Թող մշտապես շրջապատված լինեք  երեխաների, թոռնիկների խնամքով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք:
Երջանիկ եղեք:

Նախարար`      Ն. Ասծատրյան

* * *

ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ -ի բնակիչները նշում են իրենց տոնը

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը եղավ հանրապետության մի շարք բնակավայրերում, այդ թվում` գյուղական: Այցելելով մի խումբ տարեց մարդկանց, ներառյալ` 85-ն անց 9 ամուսնական զույգերի օջախները, նախարարը ջերմ ու սրտաբաց զրույց ունեցավ նրանց հետ, շնորհավորեց նրանց տոնը և հանձնեց դրամական օգնություն, սննդամթերք, քաղցրավենիք:

* * *

Տոնի առթիվ մայրաքաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցի երեխաները համերգային ճոխ ծրագրով հանդես եկան ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

* * *

… ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ԱՆԿՅՈՒՆԸ

ԿԻՍՎԵԼ