Միջազգային ցուցահանդես Գերմանիայում

REHACARE INTERNATIONAL 2009

Միջազգային ցուցահանդես հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար
Ս.թ. հոկտեմբերի 13-17-ը ԼՂՀ սոցապահովության նախարարության համակարգում գործող պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի տնօրեն Լ. Բաբայանը մասնակցեց Գերմանիայում կայացած “REHACARE International 2009″ ցուցահանդեսին: REHACARE-ը Գերմանիայում և Եվրոպայում անցկացվող առաջադեմ սարքավորումների և օժանդակ պարագաների ցուցահանդես է ` հաշմանդամների և հատուկ կարիքներով մարդկանց համար, որտեղ հավաքվում են խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Ավելի քան 800 ընկերություններ 31 երկրներից ցուցահանդեսում ներկայացրեցին իրենց արտադրանքը և ծառայությունները, որոնք թույլ են տալիս ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց կյանքը հարստացնել, դարձնել հետաքրքիր և հագեցած: Այս ապրանքների սպառողները այստեղ կգտնեն բազմաթիվ նորագույն և առաջադեմ մտահղացումներ, որոնք նշանակալիորեն կբարելավեն իրենց կյանքի որակը:
Հաշմանդամների համար պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ միջոցների արտադրության բնագավառում աշխատող ընկերությունների ներկայացուցիչները, իրենց հերթին, հնարավորություն ստացան ծանոթանալ ամենապրոգրեսիվ և ժամանակակից տեխնոլոգիաների հետ, որոնք ներկա դրությամբ ներկայացված են շուկայում, և ստեղծել մի շարք հետաքրքիր և օգտակար գործնական կապեր:

ԿԻՍՎԵԼ