Հայտարարություն

ԼՂՀ սոցապահովության նախարարությունը հայտնում է, որ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության օրվա, կապակցությամբ կհատկացվի  միանվագ դրամական օգնություն հետևյալ անձանց`
– հաշմանդամ զինծառայողներին`  10000-ական դրամ,
– զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` 16000-ական դրամ,
– Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց` 16000-ական դրամ,
– Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց` 13000-ական դրամ,
– Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` 11000 ական դրամ,
– ԽՍՀՄ   մեդալակիրներին` 11000-ական դրամ:
Դրամական օգնության վճարումները կիրականացվեն ս.թ դեկտեմբերի  18-ից Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ բաժանմունքների կողմից` ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրերի:
Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով  կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

ԿԻՍՎԵԼ