Ս.թ. նոյեմբերի 16-ից մինչև 20-ը ներառյալ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից կազմակերպվել է լսողության խնդիրներ ունեցող շուրջ 90 քաղաքացիների ԼՂՀ պետբյուջեի հաշվին ֆիրմային /անալոգային/ լսողական սարքերի տրամադրման գործընթացը: Ծրագրում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաներ, ԼՂՀ պատերազմի և ընդհանուր հիվանդության հաշմանդամներ, ինչպես նաև կենսաթոշակառուներ:
Բարի նախաձեռնությանը արձագանքել է Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջի ամբիոնի դոցենտ, ՙԱրմենիա՚ հանրապետական բժշկական կենտրոնի ականջի միկրովիրաբուժության բաժնի վարիչ, ՙԱրֆա-մեդ՚ ՍՊԸ լսողական կենտրոնի տնօրեն Գարեգին Միրաքյանը, ով արդեն 3-րդ տարին է իր ակտիվ մասնակցությունն է բերում մեր հանրապետության լսողական խնդիրներ ունեցողներին աջակցելու ակցիային: Բացի լսողական ապարատների տեղադրումից, բժշկի կողմից նաև խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 200 քաղաքացիների:
Միջոցառումն անց է կացվել ԼՂՀ առողջապահության նախարարության ՙԱրմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա՚ ՓԲԸ-ում: