ԼՂՀ կառավարության ս.թ. հունվարի 26-ի նիստում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն.Ասծատրյանը ներկայացրեց ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որն արժանացավ ԼՂՀ կառավարության հավանությանը:
Հայեցակարգն իշխանության պետական և համայնքային մարմինների հիմնարար փաստաթուղթը կդառնա` ծնելիությանը, առողջությանը, կրթությանը, միգրացիային և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող խնդիրները լուծելիս:
Նախարարի ելույթը …
Նիստում քննարկվեցին և ընդունվեցին նաև ԼՂՀ կառավարության որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր: