Հաստատվել են բարեգործական ծրագրեր

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. փետրվարի 11-ին հաստատվել է բարեգործության կարգով 2010թ. հունվարի 20-ին Հոլանդիայի “IDA Foundation” և ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված տարբեր տեսակի բշժկական դեղորայքի և այլ ապրանքների բաշխման հարցը:
Քննարկվել և հաստատվել են նաև “Հայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի Մուրացանի անվան ավագ դպրոցին կից մասնաշենքերը արհեստագործական ուսումնարանի և ուսանողական հանրակացարանի վերակառուցելու նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի Մարիամյանի օրիորդաց դպրոցի վերակառուցման-վերականգնման նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի վերանորոգման նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Ղազանչեցոց և Հախումյան փողոցների բարեկարգման նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի խմելու ջրի և կոյուղու համակարգերի վերակառուցման նախագծում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Արամ Մանուկյան և Գարեգին Նժդեհ փողոցների բարեկարգում”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքի ջրամատակարարման համակարգի և կոյուղացանցի վերակառուցում” ծրագրերը, ինչպես նաև  ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված` “Հայաստան” համահայկական հիմնադրամի` “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում”  ծրագրի մեջ փոփոխությունները:

 

ԿԻՍՎԵԼ