Հանդիպում նախարարի մոտ

2010թ. մարտի 11-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` ԼՂՀ ԱՆ Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի, Birth Link կազմակերպության ղեկավար Քետի Մելլորի և Պոլ Մելլորի մասնակցությամբ: Հանդիպման թեման` ԼՂՀ  Ստեփանակերտ քաղաքում վերականգնողական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն էին, որոնք կնպաստեն  երեխաների առողջական վիճակի բարելավման նպատակով կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Հանդիպմանը նշվեց, որ կենտրոնի վերակառուցման համար նախնական ներդրումը կկատարվի բարերարների կողմից: Նախարար Ն. Ասծատրյանն իր հերթին նշեց, որ ԼՂՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն  ցուցաբերել այս ծրագրին:
Վերջում նախարարն իր երախտագիտությունը հայտնեց հիշյալ  կազմակերպությանը`  մարդասիրական քայլի համար:

ԿԻՍՎԵԼ