Աջակցության արցախյան ընտանիքներին

2009 թվականին  “Նոր  կյանք, նոր հույս” ծրագրի շրջանակներում ԼՂՀ սոցապահովության նախարարության և Լիբանանի Արցախի վերաշինության և վերաբնակեցման հանձնաժողովի “Արցախֆոնդ” հիմնադրամի  համատեղ աշխատանքների արդյունքում  Արցախի վերաբնակեցվող 58 բնակավայրերում 3 և ավելի երեխաներ ունեցող 145 ընտանիքների բաժանվել են 146 կթան կովեր` 24 170 000 դրամ արժողությամբ: Այդ առթիվ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը շնորհակալագիր է հղել հիմնադրամի նախագահ Մ. Հակոբյանին, միաժամանակ հույս հայտնելով, որ այդ ծրագիրը շարունակական կլինի` ի շահ Արցախի ընտանիքների:

ԿԻՍՎԵԼ