2010թ. մարտի 23-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ հրավիրված խորհրդակցությունում` մասնակցությամբ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Ա. Վարդանյանի, սոցապահովության փոխնախարար Լ. Ղուլյանի, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ա. Խաչատրյանի, կապիտալ շինարարության վարչության պետ Կ. Շահրամանյանի և այլոց, քննարկվեց հանրապետությունում իրականացվող բնակարանային շինարարության հետ կապված հարցը:
Նախարարը ներկայացրեց մինչև 2008 թվականը կատարված շինարարական աշխատանքները, մասնավորապես` բազմազավակ ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, վերաբնակիչներին և այլ քաղաքացիների բնակարանների հատկացման ծրագիրը:
Արդյունավետ քնարկումներից հետո խորհրդակցության մասնակիցները որոշեցին ստեղծել համատեղ հանձնաժողով և մշակել կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որով կկարգավորվի մինչև 2008թ. տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում բնակարանների և տնամերձ հողատարածքների հատկացման հետ կապված խնդիրները: